Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Goal.com-ի հետ զրույցում խոսել է թիմում իր առաջին խաղի հետ կապված հիշողությունների մասին:
«2003թ. նոյեմբերի 16… դա յուրահատուկ օր է ինձ համար, քանի որ այդ օրն իմ առաջին պաշտոնական խաղն անցկացրի «Բարսելոնա»-ի կազմում, և իրականացավ մանկության երազանքս: Շատ երջանիկ էի:
Հսկայական ջանքեր եմ գործադրել, որ երազանքս իրականություն դառնա, և դա ինձ համար յուրահատուկ օր էր:
Հիշում եմ, որ երիտասարդական թիմի մարզումից հետո ինձ մոտեցավ Խոսեպ Կոլոմերն ու ասաց, որ պետք է միանամ առաջին թիմին: Անցել է 10 տարի, բայց ես չեմ փոխվել»,- հայտարարեռլ է Մեսսին:








































