Black Sabbath խումբը արժանացել է «Կենդանի լեգենդ» պատվավոր կոչմանը:
Ամենամյա Classic Rock Awards մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակը երաժիշտներին հանձնել են նախօրեին Լոնդոնում, հայտնում է Reuters-ը:
Դեռ 2008թ. խմբի վոկալիստ Օզզի Օզբորնը մրցանակ էր ստացել Classic Rock Awards-ից որպես լավագույն կատարող:
«Հիմա ես կարող եմ կրկնակի մեռնել: Դա այն դեպքում, երբ ես մի քանի անգամ մոտ եմ եղել դրան»,- ասում է Օզզին:








































