Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիները քիչ առաջ ավարտեցին իրենց բողոքի ակցիան ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առաջ:
Նրանք ՀՀԿ գրասենյակի դիմաց պահանջում էին, որ իշխող կուսակցության պատգամավորները մասնակցեն ԱԺ արտահերթ նիստին` քննարկելու օրենքի կիրառության հետաձգման հարցը: Նրանց հաջողվեց ներս մտնել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ և ներկայացնել 25 կետից բաղկացած իրենց պահանջները:
Ակտիվիստները վաղը ժամը 13:00-ին կհավաքվեն Մաշտոցի պուրակում՝ իրենց հետագա անելիքները քննարկելու համար:
Հավելենք, որ վերջում՝ ՀՀԿ գրասենյակի մոտ ակտիվ էին հատկապես ՀՅԴ Նիկոլ Աղբալյան թևի ներկայացուցիչները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Կառավարության մոտ հայտարարել էր, որ իրենք ՀՀԿ-ից ոչինչ չունեն պահանջելու, երթի մասնակիցներին հաջողություն էր մաղթել և հեռացել:









































