Ամերիկյան ԶԼՄ–ները գրում են, որ Ջենիֆեր Էնիսթոնի և Ջասթին Թերուի բաժանման պատճառը դարձել են Բրեդ Փիթի նամակները։ Լրագրողների պնդմամբ՝ Թերուն իրենց տանը գտել է Փիթի նամակները։ Ասում են, որ դրանք շատ են եղել, և դերասանին դուր չի եկել, որ կինը դրանք պահել է և դեն չի նետել։ Երկտողերում Փիթը հիանում է Ջենիֆերի գեղեցկությամբ և գրում է, որ ուզում է նրան տեսնել։ Ասում են, որ Ջենիֆերին հաջողվել է հանգստացնել ամուսնուն, սակայն կասկածը, ամեն դեպքում, ընկել է նրա սիրտը և նա անվերջ այդ մասին է մտածել, չհավատալով, որ դա կրկին չի կրկնվի։ Ասում են, Թերուի նյարդերը տեղի են տվել և նա որոշել է կնոջից բաժանվել։










































