Այս գիշեր Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել ուղևորատար ավտոբուսի վրա՝ հաղորդում է Haber 7 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կրակոցների հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը: Այլ մանրամաներ չեն հաղորդվում:
Ընթանում է հետաքննություն:









































