ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է մեկ տարով հետաձգել բժշկական ապահովագրությունների չեղյալ հայտարարումը, որոնք չեն համապատասխանում առողջապահական բարեփոխմամբ նախատեսվող նոր պահանջներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օբաման նաև ներողություն է խնդրել կայքի աշխատանքում թերությունների համար: Կայքը պետք է էլեկտրոնային բորսայի դեր խաղար և բարձրացնել մրցակցությունն ապահովագրական ընկերությունների միջև:
Հոկտեմբերի 1-ին բացվելու պահից ի վեր էլեկտրոնային բորսայից պոլիսներ է ձեռք բերել ավելի քան 100 հազար մարդ:








































