Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ գների գերբարձրացման մեջ մեղադրվող խանութների դեմ պայքարի իր արշավի մեկնարկի պահից ի վեր ձերբակալվել է ավելի քան 100 գործարար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մադուրոն գների բարձրացման պատասխանատվությունը բարդել է էլեկտրատեխնիկա և «բուրժուական» այլ ապրանքներ իրացնող խանութների վրա:
Նախագահը հույս ունի բիզնեսի շահույթը սահմանափակել 15-30 տոկոսի սահմաններում:
Սեպտեմբերին Վենեսուելայի կառավարությունը ստեղծել էր տնտեսության պաշտպանության հատուկ գործակալություն՝ երկրում ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի նպատակով:









































