Britannia Awards 2013 մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել անցած շաբաթ Լոս Անջելեսում, Ջորջ Քլունին կատակել է՝ ասելով, որ Սանդրա Բալոքն իր հանդեպ անտարբեր չէ` հաղորդում է 7days.ru-ն:
«Նա կարող է դա հերքել որքան ցանկանում է, բայց ամեն գիշեր նա հարբած զանգահարում է ինձ մոտ ժամը երեքին և ասում. «Ողջույն, Ջորջ, ի՞նչ ես անում»»,- պատմել է 52-ամյա դերասանը և հավելել, որ դրանից հետո ինքը Սանդրային մի շիշ թեքիլա է ուղարկում:
Հոլիվուդի ամենագրավիչ ամուրիներից մեկի կատակը հնչել է ի պատասխան դերասանուհու խոսքերի, ով Daybreak շոուի ժամանակ հայտարարել էր, որ Քլունիի հանդեպ ռոմանտիկ զգացմունք չի տածում:
«Մենք այնքան վաղուց ենք ճանաչում միմյանց, որ սեռական ցանկության մասին խոսք լինել չի կարող: Սակայն դա չի փոխում այն փաստը, որ Ջորջը շատ շատ գեղեցիկ է»,- ասել էր Բալոքը:
Այն, որ դերասանները մտերիմ հարաբերությունների մեջ են, զարմանալի չէ. նրանք ավելի քան 20 տարի ընկերներ են:











































