Մոտ ապագայում Մոսկվայի մետրոյի ոչ այնքան ծանրաբեռնված հատվածներում առանց մեքենավարների գնացքներ կերթևեկեն: Այդ մասին «Россия 24»-ին տված հարցազրույցում հաղորդել է մետրոպոլիտենի ղեկավար Իվան Բեսեդինը:
«Դա շատ լավ համաշխարհային փորձ է, որը, հույս ունեմ, կկիրառենք նաև Մոսկվայում»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ, Բեսեդինի խոսքերով, «անօդաչու» գնացքները կարելի է գործարկել այն ուղղություններով, որտեղ գնացքների շարժման տարբերությունն ամենաքիչը երկու րոպե է կազմում:











































