Amazon ընկերությունն իր սերվերների համար թողարկել է WorkSpaces-ի նոր ծառայությունը: Քանի որ բոլոր ճշտումներն իրականացվելու են հեռակառավարմամբ, ապա օգտատերերը կարող են ծառայությունից օգտվել ցանկացած սարքավորման Windows հավելվածից: Գլխավորը, որ օգտատիրոջ սարքավորումը համացանցի կայուն միացում ունենա:
WorkSpaces-ը ներկայացվել է Amazon-ի կոնֆերանսի ժամանակ, որը ամեն տարի տեղի է ունենում Լաս Վեգասում: Ծառայության արժեքը ամսական 35-75 դոլար է: Ամենահասանելի տարբերակն իր մեջ ներառում է վիրտուալ պրոցեսոր և 50 գեգաբայթ ազատ հիշողություն:
WorkSpaces-ն Amazon Web Services-ի մի մասն է (AWS): Այս ծառայությունը մատուցում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Dropbox-ը, Tumblr-ը, Pinterest-ը և Posterous-ը:











































