Saturday, 27 04 2024
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը

Սերժ Սարգսյանի նպատակն ու հնարավորությունը

Ակնառու է, որ Սերժ Սարգսյանը վերջին շաբաթներին բավականին հաճախակի է խոսում աշխարհաքաղաքական ներկայիս բարդ պայմաններում Հայաստանի համար ոչ միայն ռիսկերի, այլև նոր հնարավորությունների մասին: Նա այդ մասին խոսում էր մի քանի շաբաթ առաջ ԱԳՆ աշխատակազմի հետ հանդիպմանը, օրերս նա այդ մասին խոսեց Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում, իսկ փետրվարի 20-ին էլ Սարգսյանն այդ մասին խոսել էր Գերագույն Հոգևոր խորհրդի անդամների հետ, ընդունելով նրանց նախագահի նստավայրում: Սարգսյանի հռետորաբանության այդ շեշտադրումը, անկասկած, համարժեք է թե՛ իրականությանը, թե՛ ընդհանրապես Հայաստանի խնդիրներին և կարիքներին:

Անշուշտ, մտածողության այսպես ասած ռեժիմը պետք է գտնվի ոչ թե անընդհատ ինչ-որ ռիսկերից կամ վտանգներից ծվարելու, այլ հնարավորություններ փնտրելու և դրանք օգտագործելու «կետի» վրա: Դա չի նշանակում արկածախնդրություն, վտանգների և ռիսկերի անտեսում, թերագնահատում: Բայց պետք չէ նաև թերագնահատել հնարավորություններն ու սեփական ներուժը, կամքը, միտքը, և պետք չէ գերագնահատել ռիսկերն ու մարտահրավերները: Առաջին հայացքից այդ ամենը չափազանց պարզունակ է և թվում է, թե չկա կրկնելու կամ բարձրաձայնելու անհրաժեշտություն, սակայն ներկայիս հայկական կամ հայաստանյան իրականությունը՝ պատմական բարդույթների ճնշման ներքո, գործնականում ապատիկ մտածողության «պաշտամունքի» մի իրականություն է, երբ ճշմարտախոսության և համարժեքության նշաձող է դիտվում հոռետեսությունը և ապոկալիպտիկ տրամադրությունների գեներացումը: Մինչդեռ, այդ ամենի օգտակար գործողության գործակիցը զրո է, և բարձր է քայքայիչ գործողության գործակիցը:

Այդպիսով, հնարավորությունների շեշտադրումը կարևոր է, որ տեղ է գտել Սերժ Սարգսյանի հռետորաբանության մեջ: Մյուս կողմից, սակայն, նույնքան պարզ է, որ հնարավորություններ գտնելն ու դրանք օգտագործելը պահանջում է ռեսուրսներ, ընդ որում ոչ միայն ֆինանսա-տնտեսական, այլ մարդկային, ստեղծագործական, երևակայական, կամային: Այլ կերպ ասած, հնարավորությունների ռեժիմի անցնելու համար Հայաստանում կա որակական վերափոխման անհրաժեշտություն, այլապես ներկայիս իրավիճակում Հայաստանն ինքնին չի կարող ձեռնամուխ լինել ներկայիս բարդ աշխարհակարգի ընձեռած հնարավորություններն օգտագործելուն, եթե չենթարկվի հիմնարար որակական փոփոխության:

Դա ամենևին «մանտրա» չէ, որ կրկնվում է անընդհատ և ամեն առիթով, այլ միանգամայն ռացիոնալ ու պրագմատիկ եզրահանգում: Հայաստանն իր ներկայիս ռեսուրսով ի վիճակի չէ անգամ կազմակերպել իր համարժեք պաշտպանությունը, կամ, այլ կերպ ասած՝ ամբողջական արձագանքել զուտ անվտանգային անմիջական մարտահրավերներին, որ գալիս են Ադրբեջանից: Այդ արձագանքը ապահովելու համար Հայաստանը ստիպված է դիմել համահայկական մոբիլիզացիայի, այսպես ասած՝ վաղվա պատերազմին պատրաստվելու և այդպիսով ամենօրյա խաղաղություն ապահովելու համար: Ինքնին այդ խնդիրը Հայաստանից արդեն իսկ պահանջում է հիմնարար որակական վերափոխում, որը ընդհանուր բնորոշմամբ կարող ենք գնահատել իբրև արտադրողականության աճի կենսական անհրաժեշտություն:

Մեր մարտահրավերը՝ այն էլ զուտ անմիջական, ներկա և շոշափելի ռեժիմում, արդեն իսկ պահանջում է ավելին, քան այսօր ունենք կամ ի վիճակի ենք ստեղծել ներկայիս համակարգով, տնտեսական ու հանրային հարաբերությունների կառուցվածքով, ինստիտուցիոնալ պաշարով և հոգեբանական լիցքերով: Մինչդեռ, խոսքն ընդամենը պաշտպանունակության մասին է: Հնարավորությունների օգտագործման հետևողական գործընթացը անհնարին է, եթե լիարժեք և կայուն, առնվազն միջնաժամկետ հեռանկարում ապահովված չէ պաշտպանունակությունը: Ընդ որում, այստեղ մենք չենք խոսում դեռ չերևացող, քողարկված, լատենտ մարտահրավերների մասին, որոնք նույնպես առկա են և գեներացվում են: Երբ առկա համակարգի «արտադրողականությունը» չի բավականացնում պաշտպանունակության հարցերի համալիր ու կայուն լուծում ապահովելուն, ապա ավելորդ է խոսել հնարավորություններն օգտագործելու համար անհրաժեշտ ռեսուրսների բավարարության մասին, եթե անգամ հնարավոր լինի մեկտեղել կամ համադրել պաշտպանունակության և հնարավորությունների օգտագործման մի շարք քայլեր և ուղղություններ:

Ըստ այդմ, եթե հնարավորությունների մասին «թեզը» զուտ հռետորաբանություն չէ, որի նպատակը կարճաժամկետ էֆեկտ ապահովելն է, ապա դրան պետք է հաջորդի որակական վերափոխման գործընթացը, առնվազն շատ կոնկրետ թիրախայաին, նկարագրային, բնութագրական հռչակագրերով, որոնք չեն թողնի երկիմաստ կամ երեսպաշտ մեկնաբանությունների տեղ և կսահմանեն պատասխանատվության շատ կոնկրետ շրջանակներ: Սերժ Սարգսյանն առայժմ ձեռնամուխ չի եղել այդ երկրորդ՝ առավել կարևոր և արդեն հիմնարար մասին, որը կվկայի հնարավորությունների մասին նրա հռետորաբանության ռազմավարական խորության, գործնականության և կոնկրետ պատկերացումների առկայության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում