Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն նշել է, որ շատ ուրախ կլինի, եթե իր թիմակից Լիոնել Մեսսին 5-րդ անգամ անընդմեջ նվաճի «Ոսկե գնդակ» մրցանակը:
«Լեոն միշտ էլ համարվում է այդ մրցանակի հավակնորդներից մեկը, թեև դրա հաղթողը որոշվում է մի շարք մարդկանց քվեարկության արդյունքում:
Նա «Ոսկե գնդակ»-ի հաղթող է դարձել արդեն 4 անգամ և մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Եթե նա նորից հաղթի, ապա ես երկար կծիծաղեմ:
Կարծում եմ, որ Լեոն հիանալի տարի է անցկացրել: Թեև դա չի նսեմացնում Քրիշտիանուի ու Ռիբերիի արժանիքները»,- ասել է Պիկեն: