32-ամյա Իրինա Շեյքը, ով ընդամենը մի քանի օր առաջ դարձավ Ֆիլիպ Փլեյնի ցուցադրության գլխավոր աստղը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում, կարծես թե չի մտածում հանգստանալու մասին:

Մոդելը կրկին համագործակցում է հայտնի սպորտային Nike ապրանքանիշի հետ: Իր Ինստագրամում աստղը կիսվել է երկու լուսանկարով, որոնց վրա նշել է իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիին, ով Givenchy նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրենն էր: Տիշին, ով արդեն վաղուց Nike-ի հետ պայմանագիր է ստորագրել, մեկ անգամ չէ, որ կոշիկի հավաքածուներ է ստեղծել հայտնի սպորտային բրենդի համար:

Սակայն այս անգամ սպորտային կոշիկներով գործը չի սահմանափակվել: Ռուսական մոդելը մասնակցել է Victorious Minotaurs հավաքածուի գովազդային արշավին, որը նվիրված է եղել բասկետբոլին: Դրա մեջ են մտել կիսաշրջազգեստներ, գլխարկներ, Nike Air Force 1 սպորտային կոշիկների մոդելը և զգեստապահարանի այլ իրեր:
Շեյքի բաժանորդները ուշադրություն են դարձրել ոչ միայն նրա ցնցող տեսքին ու կառուցվածքին, այլ նաև հրաշալի տեսարանի վրա (նկարահանումը, ամենայն հավանականությամբ, Լոս Անջելեսում է իրականացվել):








































