Thursday, 25 06 2026
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի Վրացական 10 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկի պայթյունի հետևանքներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար դեպքի վայր են հրավիրվել համապատասխան մասնագետներ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից, լիցենզավորված սեյսմիկ հետազոտության իրականացնող կազմակերպություններից, որոնք պետք է կատարեն թե ակնադիտական, թե մասնագիտական հետազոտություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Նրանք ստուգելու են շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, միջնահարկերի, աստիճանավանդակի, ամբողջ կրող կոնստրուկցիայի վիճակը: Եզրակացությունից հետո մենք արդեն ձեռնամուխ կլինենք համապատասխան աշխատանքների»,- նշեց Արեյանը:

Նա հավելեց, որ օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինները` արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տեսչությունը, ոստիկանությունը իրականացնում են հետաքննություն, որի արդյունքում կպարզվեն պայթյունի պատճառներն ու հանգամանքները: «Ես վարկածային դիտարկումների չեմ հետևում, իրավունք չունեմ որևէ վարկածի վերաբերյալ քննարկում անել, սա մասնագիտական աշխատանք է, եկեք ապավինենք մասնագիտական կարծիքին»,- ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը` պատասխանելով հարցին` կա՞ն նախնական վարկածներ, թե ինչն է պայթյունի պատճառը:

Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է Երևանի քաղաքապետի վերահսկողության տակ: «Մենք առաջնահերթ աշխատանքներ պետք է անենք, որովհետև տուժել են նաև հարակից շենքերի բնակարանները: Առաջին անհրաժեշտության աշխատանքները մենք այսօրվանից կիրականացնենք: Շենքի այս հատվածի անվտանգությունը պետք է պահպանված լինի մինչև անհրաժեշտ աշխատանքների ավարտը»,- մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետը:

Դիտարկմանը, թե քաղաքացիներն ահազանգում են, որ հարկավոր է ամրակներ դնել, որպեսզի շենքը չնստի, Կամո Արեյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ քաղաքացիների տագնապներն ու անհանգստությունը, դրա համար մենք հրավիրել ենք մասնագիտական խումբ: Եզրակացությունից հետո պարզ կդառնա ուժեղացման անհրաժեշտության միջոցառումների անհրաժեշտություն կա, թե ոչ: Եթե կան, պետք է անմիջապես իրականացվեն»:

Հարցին` պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին վնասի փոխհատուցում լինելո՞ւ է, Երևանի փոխքաղաքապետը պատասխանեց. «Օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի և պարզվեն պատճառները: Պատճառները ի հայտ կբերեն նաև պատասխանատուներին: Շենքն ընդգրկված է բազմաբնակարան համակեցության կանոնների մեջ: Հետաքննության արդյունքը երբ կտա պատճառները, ըստ այդմ` օրենսդրորեն կառաջանա թե պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է լուծվելու այն քաղաքացիների ժամանակավոր կեցության խնդիրը, ովքեր, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն կարող շարունակել բնակվել իրենց բնակարաններում` Կամո Արեյանն ասաց, որ ակնադիտական առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ պայթած բնակարանի մուտքի բնակիչները շարունակվեն բնակվել իրենց բնակարաններում: «Հիմա մենք կսպասենք, որպեսզի մասնագիտական խումբն ավարտի աշխատանքը, որից հետո վարչական շրջանի ղեկավարի հետ նաև այդ հարցին կանդրադառնանք: Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, մենք պետք է փորձենք լուծել նրանց ժամանակավոր կեցության խնդիրը` բարեկամների մոտ կամ, եթե դրա հնարավորությունը չունեն, վարչական շրջանի աշխատակազմի հետ մենք մի բան կկազմակերպենք»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ, մուտքում կա 14 բնակարան, որոնցից 4-ն է վնասվել պայթյունի հետևանքով: Այդ 4 բնակարաններից երկուսը վնասվել են մասնակի: Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը քաղաքապետի հսկողության ներքո է, իրենք դեպքի վայրից չեն հեռանալու մինչև համապատասխան աշխատանքները չավարտվեն:

Վնասված շենքի բնակիչներն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ պայթած բնակարանում մարդ չի ապրել, այնտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Բնակիչները ենթադրում են, որ պայթյունը եղել է գազի արտահոսքի հետևանքով: Պայթյունի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի որոշ բնակարանների ապակիներ, վնասվել են շենքի բակում կայանած մեքենաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում