Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, 1992-ից ի վեր առաջին ռոք ալբոմը կձայնագրի: Այս մասին նա հայտնել է Rolling Stone-ի հետ հարցազրույցում: 1992-ին նրա թողարկած վերջին ռոք ալբոմը եղել է Amused To Death-ը:
Երաժիշտի խոսքով՝ երեկ ինքն ավարտվել է աշխատանքը սկավառակի դեմո տարբերակի վրա: 55 րոպե տևողությամբ ձայնագրությունն իրենից ներկայացնում է ռադիոբեմադրություն՝ կազմված ինչպես երգերից, այնպես էլ թատերական դրվագներից: Բեմադրությունը կառուցված է երեխաների սպանության թեմայով ծերունու ու երեխայի զրույցի վրա:
Ուոթերսը դեռևս չի որոշել՝ մասշտաբային համերգային հյուրախաղեր կանցկացնի՞ հաջակցություն նոր ալբոմի, թե՞ ոչ:
Նրա վերջին ալբոմը թողարկվել է 2005-ի սեպտեմբերին (Ça Ira՝ «Ամեն ինչ լավ կլինի»):









































