Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հուսահատ, անողնաշար բյուջե է. Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկելու

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ նիստում 2014թ.-ի պետբյուջեն անվանեց «հուսահատ, անողնաշար»: Փաշինյանը մեջբերեց բյուջեի նկարագրման ՀՀ կառավարության բառապաշարը. հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ «զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականացնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ հանրահռչակել»։

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ հենց այս խոսքերը կարելի է գտնել բյուջեի ուղերձում, բայց այդ փաստաթղթերին ծանոթանալիս հարց է ծագում՝ գործո՞ւմ է այս կառավարությունը, որովհետև ՀՀ-ի առաջ ծառացած ամենալուրջ մարտահրավերի՝ աղքատության մասին բյուջեի ուղերձում որևէ բառ չկա, նաև անդրադարձ չկա, թե ընթացիկ տարում Հայաստանում որքան է կազմում աղքատությունը, որքան է դառնալու այդ բյուջեի ծախսման արդյունքում։

Ստեղծված ընդհանուր տխուր պատկերը Փաշինյանը բացատրում է այսպես. կառավարությունը փող չունի, և նույնիսկ կարող է քննադատություն հնչել: «2008 թ.-ի ցուցանիշի չկատարման համար քննադատում ենք, բայց 2013-ի հունիսին կառավարությունն ընդունել է ռազմավարական փաստաթուղթ, որը կոչվում է միջնաժամկետ ծախսերի ծրագիր, և գրել է, որ բյուջեի եկամտային մասը պետք է լինի 1 տրիլիոն 146 մլրդ: Այսօր այդ ցուցանիշը միանգամից փոխվեց՝ անմիջապես 11 մլրդ նվազեցվեց»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի արտահայտությանը, թե՝ քաղաքականություն է փոխվել, և նկատեց, որ քաղաքականությունն այնքան հաճախ է փոխվում, անգամ եզրակացնում ես, որ կառավարությունը ռազմավարություն չունի։

ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց՝ կառավարությունը ինչո՞ւ չունի գումար, այդյոք երկրում իրո՞ք գումար չկա: «Գումար կա, գլուխ են գովում, որ բոլոր տողերով եկամուտների ցուցանիշներն աճում են, բայց մի տող կա, որ 2001թ.-ից ինչ-որ տարօրինակ դինամիկաներ են ցույց տալիս. դա եկամուտների բաժնում իրավախախտումների համար գործադիր դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցների հոդվածն է»,- ասաց նա՝ նկատելով, թե ինչպես է, որ մենք շատ ենք վճարում, բայց բյուջե քիչ գումար է մտնում։

Ըստ պատգամավորի՝ գործազրկության ավելի խայտառակ թվեր կան, բայց այդ մասին արդեն խոսվել է: Փաշինյանը նշեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, որովհետև չի կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որտեղ հընթացս արձանագրվում է՝ զորակոչիկների թիվը պակասել է ու շարունակելու է պակասել, աշակերտների, ծնունդների թիվը՝ նույնպես։

«Հիմա կարող է հարց հնչել. մի՞թե այդ 1200 էջանոց բյուջեում մի կետ չկա, որ այսօրվա դրությամբ լավատեսություն ներշնչի։ Կա, մի փոքր կետ պարունակում է՝ դա այն է, որ կառավարության ռիսկերի մեջ հնարավոր է համարել մեր քաղաքական անկայունությունները։ Ճիշտ է, մեր քաղաքական անկայունությունն այդքան էլ լավ բան չի, բայց երբ որ համատարած ինչ-որ ճահճային վիճակ է, մարդիկ փորձում են հույս փնտրել այդպիսի տեղերում։ Այս է պատճառը, որ հանրության շրջանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործունեությունը դրական արձագանքի է արժանանում, որովհետև մարդիկ տեսնում են՝ այս կառավարության բոլոր ճանապարհները փակ են»,- ասաց նա՝ նշելով, որ դա հատուկ պարտավորություն է դնում ընդդիմության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում