ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհի Կենդրա Ստոքսին 10 օրով բանտ են ուղարկել այն պատճառով, որ նա մկրտել է սեփական դստերը։ Այս մասին հայտնում է Charlotte Observer-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ 36-ամյա կինը մկրտել է դստերը՝ նրա հորից գաղտնի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատարանը կնոջն է փոխանցել աղջկա նկատմամբ խնամակալությունը։ Նշվում է, որ խնամակալությունը ներառել է իր մեջ նաև «կրոնին վերաբերող հարցեր»։
Մկրտության մասին հայրն իմացել է ֆեյսբուքյան լուսանկարներից, որից հետո դիմել է դատարան։









































