Sunday, 21 06 2026
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ

Եգիպտացի պայծառատեսը «Մուսուլման եղբայրներին» մեղադրել է սև մոգության համար

Եգիպտացի մոգերն աջակցել են գեներալ Աբդելֆաթահ Ալ-Սիսիին տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների հետ քաղաքական դիմակայությունում՝ հաղորդում է IslamNews-ը:

Եգիպտացի հայտնի պայծառատես Գուի Իյադը, որ վերջերս հաճախ է հայտնվում եգիպտական կենտրոնական հեռուստաալիքներում, հայտարարել է, որ «Մուսուլման եղբայրները» փորձել է կախարդել իր հետևորդներին և ամբողջ Եգիպտոսը՝ խորհրդանիշ ընտրելով «Ռաբիա» նշանը: Այս խորհրդանիշը աջ ձեռքի պարզած ափ է՝ վեր բարձրացրած չորս մատներով և ծալած բութ մատով:

«Ռաբիան» դարձել է իսլամական քաղաքական ուժերի կողմնակիցների դիմադրության խորհրդանիշն ընդդեմ ռազմական ռեժիմի Կահիրեում՝ Ռաբիա Ալ-Ադավիա հրապարակում: Նշենք, որ «ռաբիա» (ռաբաա) բառն արաբերենում նշանակում է «չորս» կամ «չորրորդ»:

Մուսուլմանական աշխարհի ոչ կառավարական կազմակերպությունների միավորման գլխավոր համակարգող Չիհանգիր Իզիլիրի խոսքով՝ «Ռաբիա» ժեստը բառերն են, որ մուսուլմանական աշխարհն ասում է մնացած աշխարհին՝ «Այսուհետ մենք ասելու բան ունենա»: Սակայն եգիպտացի պայծառատեսը նրա հետ համամիտ չէ:

«Քառյակը եգիպտացի ժողովրդին բարիք է բերում և չարիք՝ «Մուսուլման եղբայրներին»,- ասել է նա և որպես ապացույց բերել այն փաստը, որ «Եղբայրների» գերագույն հոգևոր առաջնորդ Մուհամմադ Բադիան ձերբակալվել է չորրորդ հարկում գտնվող 84-րդ համարի տանը:

Նա նաև նշել է, որ չորս թիվը «Ղուրան», «Աստվածաշունչ», «Թորա» և «գուշակում» բառերի համագումարն է:

«Ռաբիա խորհրդանիշը երկու գույն է պարունակում՝ սև, որը խորհրդանշում է ատելություն, և դեղին՝ մասոնների խորհուրդ»,- եզրափակել է պայծառատեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում