Saturday, 27 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները

Սերժ Սարգսյանի մյունխենյան ակցենտը

Մյունխենի անվտանգության համաժողովում երեկ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Սա եղել է Հայաստանի նախագահի ելույթի առանցքային դրվագներից մեկը Վերջին հինգ ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը միջազգային հեղինակավոր հարթակում երկրորդ անգամ է արծարծում հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Իհարկե, բովանդակային առումով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում անցած տարվա սեպտեմբերին և երեկ հնչած ելույթների տրամաբանությունը նույնն է` Հայաստանը գարնանը չեղարկելու է 2009թ-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ երեկ էապես փոխված էին Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումները:

«Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»,-երեկ Մյունխենում հայտարարել է Սարգսյանը։

Այսպիսով` Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ, բավականին հեղինակավոր միջազգային հարթակից փակում է ցյուրիխյան արձանագրությունների էջը, սակայն Մյունխենում, ի տարբերություն ՄԱԿ-ում հնչեցրած ելույթի, Սերժ Սարգսյանը բաց է պահում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատուհանը` ուղիղ տեքստով ակնարկելով հնարավոր բանակցությունների, փաստաթղթերի մասին: Սերժ Սարգսյանն, ըստ էության, մեսիջ է հասցեագրում, որ պաշտոնական Երևանը պատրաստ է հայ-թուրքական նոր երկխոսության:

Դժվար է միանշանակ պնդումներ անել, թե որոնք են նյույորքյան և մյունխենյան շեշտադրումների փոփոխության պատճառները, սակայն թերևս դրանց համար կան թե ներքին և թե արտաքին պատճառներ: Հատկապես սիրիական վերջին կամպանիայից հետո Թուրքիայի միջազգային մեկուսացման միտումն ավելի ակնհայտ է դարձել, ինչն Անկարային ստիպում է քայլեր ձեռնարկել` ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցն Անկարա բեկումնային չեղավ, սակայն որոշակի նախադրյալներ ստեղծեց թուրք- ամերիկյան հարաբերությունների կարգավորման կամ գոնե` դրան հասնելու ուղղությամբ երկխոսություն ծավալելու ուղղությամբ:

Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների հնարավոր կարգավորումը Անկարայի քաղաքականությունն ավելի կանխատեսելի կդարձնի` ընդհանուր համատեքստում ճանապարհ բացելով հայ-թուրքական նոր երկխոսության համար: Մյուս կողմից` վերջին շրջանում հենց թուրքական վերնախավում ավելի հաճախ են հնչում կարծիքներ, որ հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է ձերբազատել ադրբեջանական գործոնից, իսկ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները որոշակի հնարավորություններ են ստեղծում, որ Թուրքիայում կարող է տեղի ունենալ ժողովրդավարական ուժերի կոնսոլիդացիա, մանավանդ, որ խոսվում է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հնարավոր առաջադրման մասին:

Գուցե Սերժ Սարգսյանի ուղերձն ավելի շատ դիտարկելի է հենց Թուրքիայի ներսում և արտաքին քաղաքականության մեջ սպասվող հնարավոր փոփոխությունների համատեքստում: Սակայն Սերժ Սարգսյանի երկու ելույթների շեշտադրումների որոշակի տարբերություններն ունեն նաև ներքաղաքական ենթատեքստ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաջորդել էր Հայաստան-Սփյուռք համաժողովին, իսկ Հայաստանի այդ օրերի ներիշխանական համատեքստը Սերժ Սարգսյանին ստիպում էր որոշակիորեն հանդես գալ «համահայկականության» դիրքերից:

Նյու Յորքում Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր ոչ միայն ու գուցե ոչ այնքան միջազգային, որքան` ներքի լսարանին` իր վրա կրելով ներհամակարգային պայքարի կնիքը: Հիմա Հայաստանի նոր իշխանության հարցն, ըստ էության, լուծված է և Մյունխենի համաժողովում Սերժ Սարգսյանը հանդես էր գալիս թերևս նոր իշխանության ղեկավարի դիրքերից` ձևակերպելով արտաքին քաղաքականության ավելի երկարաժամկետ խնդիրներ: Ինչևէ, երեկ Սերժ Սարգսյանը հերթական ուղերձն է հասցեագրել Անկարային` գնդակը թողնելով նրա դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում