ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորապես թքած ունի ՀՀ օրենսդրության վրա կամ լուրջ խնդիրներ ունի հայերենով գրված տեքստերն ընկալելու հարցում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ավելացնում, որ համենայնդեպս, նման կարծիք է ձևավորվում երեկվա նրա հայտարարություններից հետո, երբ պնդել է, թե Նիկոլ Փաշինյանին օրենքի տառին համապատասխան են արգելել տեսակցել նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուսներին: Նա այս կարծիքը պնդել է ոչ միայն լրագրողների մոտ, այլև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանի ու Կորյուն Նահապետյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու իր մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ:
Այնինչ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն… ԱԺ պատգամավորները»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































