Ռուփիի տիրուհին` Ջոան Լեֆսոնն, իր կենդանու հետ սկսել է Էվերեստ բարձրանալ հոկտեմբերի 14-ին: 13 օր անց նրանք հասել են ճամբարին: Լեֆսոնի խոսքերով` լեռը բարձրանալու միջոցով ինքը փորձել է հանրության ուշադրությունը հրավիրել անտուն շների խնդրի վրա: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Նա Հնդկաստանի հյուսիսում գտնվող Լեհ քաղաքում գտել է մի անտուն շան, բուժել նրան և անասնաբույժի հետ խորհրդակցելուց հետո որոշել է Ռուփիին վերցնել իր հետ` արշավի:
«Ես հույս ունեմ, որ Ռուփիի նվաճումը մարդկանց կստիպի ավելի բարի լինել հատկապես անտուն կենդանիների հանդեպ: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր կյանք կարևոր է»,- ասել է Ջոանը:











































