Wednesday, 17 06 2026
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին

Առաջիկայում կանցկացվի Հայ-իսրայելական բիզնես ֆորում. պատգամավորներն ամփոփում են Իսրայել կատարած այցի արդյունքները

Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները բավական ծանրաբեռնված, հագեցած օրակարգով բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Իսրայելում: Պատվիրակության անդամները 4-օրյա գործուղման ընթացքում ունեցել են 15 հանդիպում Կնեսետի, Կառավարության, բիզնեսի, հայ համայնքի, Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ:

Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց այցը համընկավ այն իրավիճակի հետ, երբ Իսրայելում ներիշխանական խնդիրներ էին ծագել: Այդ օրերին Կնեսետում քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր իսրայելական «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը:

«Մենք հանդիպեցինք Յաշիր Լապիդի հետ: Հանդիպմանն ընդգծվեց, որ այդ հարցի դրական լուծումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Իսրայելի համար: Խոսվեց այն մասին, որ Գերմանիան, ընդունելով հրեաների ցեղասպանությունը, ազատվել է կապանքներից և այսօր ավելի հեշտ է շփվում տարբեր երկրների հետ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Իսրայել կատարած այցի ընթացքում Հայաստանի խորհդարանականները բարձրացրել են նաև ղարաբաղյան հարցը: Գագիկ Մինասյանը նկատեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարը հաճախ կողմնակալ տեսակետ է արտահայտում այդ հարցի վերաբերյալ: «Մեզ ասացին, որ կառավարության տեսակետը հստակ կներկայացվի, և դա այն չէ, ինչ արտահայտում է Պաշտպանության նախարարը: Մենք ընդգծեցինք, որ կա միջազգայնորեն ճանաչված միակ մարմինը Մինսկի խումբը, որը զբաղվում է այդ հարցով»,-ասաց նա:

Հայաստանի խորհրդարանականները բարձրացրել են նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը:

«Անհասկանալի է այն, որ հայերի նման նույն ճակատագիրն ունեցող հրեաներն այսօր հարձակողական զենք են մատակարարում մի տոտալիտար երկրի, որի ղեկավարն իր հայտարարություններով հավասարվում է նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ` ասելով, որ Ադրբեջանին է պատկանում Երևանը, Սևանը: Իսրայելական կողմից ասվեց, որ իրենք զենքի առևտուր են անում աշխարհի շատ երկրների հետ»,-հավելեց Գագիկ Մինասյանը:

Իսրայելական կողմը փորձել է ճշտել, թե Հայաստանն ինչպես է պատրաստվում համագործակցել Իսրայելի հետ` միաժամանակ ունենալով ջերմ հարաբերություններ Իրանի հետ:

«Ինչպես գիտենք, Իրան-Իսրայել հարաբերությունները լարված են: Մենք ընդգծեցինք, որ մեր համագործակցությունը որևէ մեկի անվտանգությանը չի սպառնում, մեր համագործակցությունը ընդգծված խաղաղ բնույթի է: Ասեմ, որ այս տեսակետն իրենց համար ընդունելի էր»,-նշեց Գագիկ Մինասյանը:

Այցի ընթացքում հանդիպումներ են եղել Իսրայել- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատում: Պատգամավոր Գագիկ Մելիքյանի խոսքով, քննարկվել են տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ Իսրայելը բավական մեծ հաջողություններ ունի բնապահպանության, գյուղատնտեսության ոլորտներում: Իսրայելցի մասնագետները պատրաստակամ են իրենց փորձը փոխանցել հայաստանցի գործընկերներին: Արդեն համապատասխան գերատեսչությունների հետ կա համագործակցության պայմանավորվածություն:

Պատգամավոր Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանն ու Իսրայելը 26 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն դրանք դեռ նախնական մակարդակի վրա են: Վերջին շրջանում կարևոր փոխայցեր եղան, որոնք հիմք դրեցին հարաբերությունների զարգացման առումով: Աղվան Վարդանյանը նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն: Առաջիկայում նախատեսվում է անցկացնել Հայ-իսրայելական բիզնես ֆորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում