Արքայազն Չարլզը, ով հինգշաբթի օրը 65 տարեկան կդառնա, պետական կենսաթոշակ ստանալու դիմում է պատրաստել, հայտնում է Associated Press-ը, փոխանցում է gazeta.ru-ն:
Բուքինգհեմյան պալատի աղբյուրների տվյալներով՝ արքայազնի պետական կենսաթոշակը կուղղվի բարեգործական կազմակերպություններից մեկի ֆոնդին, որն օգնում է տարեց մարդկանց: Չարլզի կենսաթոշակը շաբաթական կկազմի մոտ 110 եվրո՝ Արքայական ճակատում արքայազնի ծառայության համար:
Գործակալությունը նշում է, որ Չարլզի իշխանության ներքո գտնվող Կոռնուոլի դքսությունը տարեկան միլիոնավոր ֆունտերի եկամուտ է բերում:










































