Լեդի Գագան հաստատել է, որ կդառնա առաջին երգչուհին, ում համերգը կհեռարձակվի տիեզերքից, հայտնում է NME-ն:
«Ես չեմ գնել դեպի տիեզերք տոմս, ինձ այն անվճար են տվել: Ես կլինեմ առաջին երգչուհին, ով կերգի տիեզերքից: Դա կլինի հատուկ իրադարձություն Zero G Colony փառատոնի շրջանակում: Թռիչքը տեղի կունենա ուղեծիր կոմերցիոն թռիչքների գործարկումից 2 ամիս անց»,- հայտարարել է երգչուհին artRave երեկույթում, որը կազմակերպվել էր նրա նոր ալբոմի կապակցությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեդի Գագան տիեզերք կգնա 2015 թ.՝ Virgin Galactic ընկերության տիեզերանավով: Ենթադրվում է, որ ուղեծրում երգչուհին կերգի ընդամենը 1 երգ:









































