Երեկ` նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և վերցվել կադրերի ռեզերվ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վարդենիս բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արաիկ Դավթյանը ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































