ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ Է արել ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վրա:
Այդ մասին, ինչպես փետրվարի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը, նա հայտարարել Է Թուրքիայի իր պաշտոնակից Նուրեթին Ջանիկլիի հետ զրույցի ընթացքում, որը կայացել Է փետրվարի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակներում: «Մեթիսը կոչ արեց վերստին կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի արշավի վրա»,- գործակալությունը մեջբերել Է Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:











































