Մեծ Բրիտանիայի բնակչին խեղդել է իր տնային սեփական պիթոնը՝ Tiny անունով, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ»: 31-ամյա Դանիել Բրենդոնի դին հայտնաբերվել է նրա սեփական տանը՝ Բեյզինգստոկում: Տիրոջ երեք մետրանոց մարդասպանը թաքնվել էր մոտակայքում, մահճակալի տակ: Սկզբում ոստիկանությունը չի հավատացել, որ սպանության հետ կապ կարող է ունենալ ընտանի օձը, քանի որ Բրենդոնը բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ էր պահում իր տան մեջ, իսկ մահացածի ընտանիքը պնդում էր, որ Թայնին ընտանիքի անբաժան մասն է եղել և ոչ թե մարդասպան: Դանիելը շատ էր սիրում իր սառնարյուն ընկերոջը և այդ սերը փոխադարձ էր: Այդ պատճառով էլ ոստիկանությունը հետաքննություն սկսեց, որպեսզի պարզի մահվան իրական պատճառները: Վերջապես պարզվեց, որ Բրենդոնի մահվան պատճառը «լուրջ վնասվածքներն են եղել, որոնք նա ստացել է խեղդվելու արդյունքում» և դա անել կարող էր միայն ընտանի սիրելին: Մահացածի ընտանիքը մինչ օրս չի կարողանում հավատալ կատարվածին:

Հիշեցնենք, որ պիթոնները սպանում են միայն այն կենդանիներին, ում պատրաստվում են ուտել, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դանիելը միշտ հոգ էր տարել և սիրել էր իր կենդանիներին, հարձակման պատճառը հանելուկ է մնում:










































