Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշման մեջ որոշ տվյալներ կան ներկայացված նաև քրեական գործի շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունից: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ դատարանի, փորձագիտական եզրակացության մեջ ասված է. «Վարորդ Վ.Պետրոսյանը «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պետհամարանիշի ատոմեքենան վարելու ընթացքում իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն`ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, որով իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումը իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ 65 և 66 կետերի, ինչպես նաև «Ճանապարհայի երթևեկության ավտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ և ստեղծել վթարային իրադրություն, որի արդյունքում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և իր ավտոմեքենայի դիմացի հատվածով, հողածածկ տարածքում` կողնակում, բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշի ավտոմեքենային հետնամասին»:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































