Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադամ Լալանան կարող է փոխել ակումբային գրանցումը:
Metro-ի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլ»-ը: Նշվում է, որ «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչները ներկա են գտնվել «Սաութհեմփթոն»-ի մասնակցությամբ վերջին մի քանի խաղերին ու գոհ մնացել Ադամի խաղից:
Սպասվում է, որ «Լիվերպուլ»-ը մոտ ժամանակներս 12 մլն ֆունտ պաշտոնական առաջարկ կանի: Լալանայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ.:









































