ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդությունը, որը Կրեմլում անվանել են «մրսածություն», փոքր-ինչ լուրջ է դարձել։ Արևմտյան մամուլը պարզել է, որ Կրեմլի խոսնակի հաղորդագրությունից հետո այն մասին, որ Պուտինը հիվանդացել է և հիվանության պատճառով չեղարկել հրապարակային միջոցառումները, իրավիճակն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, փոքր-ինչ սասանվել է։ Եվ «օրակարգում» է հայտնվել է Պուտինի երկարաժամկետ տոկունության հարցը։ Այս մասին Independent-ում գրում է Օլիվեր Քերոլը։
Հեղինակի խոսքով՝ «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի եզրափակչում նախագահի ձայնը հնչել է թույլ և խռպոտ, նա ողջ ժամանակ հազացել է։ Համանման պատկերի ակնատեսն են լրագրողները դարձել անցած շաբաթ Սիբիրում նախընտրական մրցապայքարի ժամանակ։ Նախագահի համար դժվար է եղել հրապարակային ելույթներով հանդես գալը, նա սխալներ է թույլ տվել և ցրված երևացել։ Երեքշաբթի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ցրել է լուրջ հիվանդության մասին ենթադրություները։ Եվ եթե սկզբում ասվում էր, որ Պուտինի գրաֆիկը շարունակվում է՝ մրսածությունը հաշվի առնելով, ապա շուտով հայտնի է դարձել, որ նախագահը չեղարկել է շփումներն ու միջոցառումները։
Եթե նախագահի հիվանդությունը ձգձգվի, չի բացառվում, որ նրա մամլո ծառայությունը հրապարակի պաշտոնյաների հետ Պուտինի հին հանդիպումները նորերի տեսքով, ասել է Կրեմլին մոտ աղբյուրը։ Նրա խոսքով՝ ընտրարշավի թեժ պահին նախագահի հիվանդության թեման իշխանություններին ձեռնտու չէ։











































