Չեչնիայից մի խումբ իսլամիստ գիտնականներ բանավիճել են պաղեստինցի և եգիպտացի գործընկերների հետ իսլամի և կրիպտոարժույթների հարցերով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։
Եգիպտացի և պաղեստինցի հոգևոր առաջնորդներն այն տեսակետին են, որ ոսկով ու կամ այլ արժեքով չապահովված կրիպտարժույթների ստեղծման մեջ առկա է անորոշություն և ազարտի տարր։ Իսկ դա նշանակում է, որ դրանք չեն համապատասխանում իսլամի նորմերին։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար պարտադիր են կրիպտոարժույթին վերաբերող Եգիպտոսի և Պաղեստինի ֆեթվաները, ապա խորապես սխալվում է»,-ասել է Կադիրովը։
Չեչեն կրոնական առաջնորդները կարծում են, որ մայնինգի հալալության կամ հարամության վերաբերյալ վերջնական վճռի կայացման համար պետք է հաշվի առնել յուրաքանչյուր առանձին վերցրած երկրի առանձնահատկությունը, առաջին հերթին պետք է իմանալ թե ինչպես կազդի կրիպտոարժույթը երկրի տնտեսական վիճակի վրա, շահավե՞տ է պետությանը թե՞ ոչ։
Կադիրովի խոսքով՝ Չեչնիայի մուֆթին հայտնել է, որ եթե մայնինգը վերծվի ինչ-որ ֆինանսական բուրգի ստեղծման, «ակնհայտ տեսանելի կլինի, որ դա արգելված բան է, և ինքն այդ մասին պաշտոնապես կհայտարարի»։










































