Ամենից շատ ուշադրություն Սուգդենը գրավեց իր վրա այն ժամանակ, երբ հայտարարեց, որ Կրիշտիանու Ռոնալդուն իրեն ինտիմ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել։

Նկարներին նայելով պարզ է դառնում, թե՝ ինչու։

31-ամյա մոդել Սուգդենը՝ Մանչեստերից, նկարվել է լեհական Obsessive բրենդի ներքնազգեստի հավաքածուի համար, որ նվիրված էր Սուրբ Վալենտինի օրվան։

Սեքսուալ հավաքածուն ներկայացված է բացառապես կարմիր գույնով։ Բայց պակաս սեքսուալ տեսք չունի դրանով հենց մոդելը։Գայթակղիչ կերպարը մոդելը ընդգծել է նուրբ շպարով, բնականին մոտ շրթներկով և բաց գույնի լոքոններով։ Նրան նայելիս չես զարմանում, որ Ռոնալդուն տարվել է նրանով և հաղորդագրություններ է ուղարկել։

Սակայն, ուժեղ սեռի ներկայացուցիչներին պետք է վշտացնենք, քանի որ Ռիանը նշանված է։ Այդ պատճառով էլ մնում է միայն նայել նրա վրա և հիանալ։












































