Անգլիայի և Ուելսի հրշեջ ծառայությունները հերթական գործադուլը կանեն չորեքշաբթի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նրանք փորձում են հասնել այն բանին, որ կառավարությունը հրաժարվի հրշեջ ծառայությունների աշխատակիցների թոշակային տարիքը մինչև 60 տարեկան բարձրացնելու մասին որոշումից:
Հրշեջների արհմիությունների և կառավարության վեճը երկար ժամանակ է, ինչ շարունակվում է, հայտարարված գործադուլն արդեն կդառնա չորրորդը: Վերջին անգամ հրշեջները բողոքի ակցիա են կազմակերպել նոյեմբերի 1-ին, սակայն այդ ժամանակ նրանք ստիպված են եղել ընդհատել գործադուլը Լոնդոնի մոտ խոշոր հրդեհի պատճառով:
Հրշեջների համար կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին որոշումը կայացվել է 2006թ., և այդ ժամանակից ի վեր հրշեջները փորձում են չեղյալ հայտարարել դա:
Կառավարությունն իր հերթին հայտարարում է, որ Մեծ Բրիտանիայում հրշեջների կենսաթոշակային ապահովումը բարձր մակարդակի վրա է, և թոշակի անցնելու պայմաններն ավելի նպաստավոր են, քան մյուս մասնագիտությունների աշխատողներինը:









































