32-ամյա Շոն Կոնվեյը դարձել է առաջին մարդն աշխարհում, ով լողացել է Մեծ Բրիտանիայի ափի երկայնքով: 1600 կմ-ը հաղթահարելու համար նրանից պահանջվել է 4 ամիս՝ գրում է The Daily Mail-ը:
Այդ բոլոր ամիսներին լողորդը ստիպված է եղել գրեթե ամեն օր պայքարել կյանքի համար: Իր ճանապարհին նա բազմաթիվ վտանգների է ենթարկվել. դրանցից մեկը մեդուզաներն էին: Վտանգավոր ծովային բնակիչներին դիմակայելու համար Շոնը մորուք է աճեցրել, որը նրա խոսքով՝ օգնել է վախեցնել նրանց:
Նա պայքարել է ծովային հիվանդության նոպաների դեմ: Ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ նա նիհարել է 6 կգ: Ճանապարհորդության ընթացքում նա մոտ 50 լիտր ծովի ջուր է կուլ տվել:
Նա օրական լողացել է մոտ 16 կմ: Ընդմիջումներին սնվել է բացառապես կարտոֆիլի պյուրեով, քանի որ նրա ծնոտը չափազանց սառած է եղել ծամելու համար:
Շոնի սխրագործությունը չի ճանաչվի Գինեսի ռեկորդների գրքի կողմից այն պատճառով, որ նա ստորջրյա լողի համար կոստյում, իսկ երբեմն-երբեմն նույնիսկ ոտքերին լողակ է ամրացրել: Սակայն, ինչպես խոստովանել է լողորդը, դա իրեն չի մտահոգում, քանի որ դա առաջին հերթին արել է՝ ինքն իրեն ապացուցելու, որ կարող է:














































