Կառավարությանը կսահմանի Հայաստանի պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները, գույների համադրությունը` միջազգային գունային ստանդարտների և հստակ գունային գամաների չափորոշիչների գործածմամբ, գրաֆիկա-գունային ձևաչափերի ամրագրմամբ:
Կառավարության սահմանած չափանիշներն արդեն որպես պարտադիր պայման կկիրառվեն տպագրությունում, հեռուսատադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա:
Կառավարությունը առաջիկա նիստին կհաստատի այդ պայմանները, ըստ որոնց նախ դրոշը եռագույն է` վերևից ներքև ձգվող կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Դրոշի լայնության և երկարության չափսերի հարաբերությունը պետք է լինի 1:2-ի: Դրոշն անպայման պետք է պատրաստվի 100% պոլիէսթերային գործվածքից, իսկ շենքերի ներսում տեղադրելու համար նախատեսված դրոշը` նաև բամբակե, վուշե, խառը, մետաքսե կամ բրդե գործվածքից և այլն :
Այս նախաձեռնության պատճառն այն է, որ այսօր օգտագործվում են տարբեր գունային գամաներով դրոշներ և զինանշաններ, որոնք հաճախ լինում են գունաթափված և ոչ ներկայանալի: Ի դեպ, պետական խորհրդանիշներն անարգելը քրեորեն պատժելի է:











































