Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը դիմել է դատարանին, որ վերջինս երկարաձգի Վալոդյա Ավետիսյանի կալանքը:
Վաղը ժամը 17:00 Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում լինելու է հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Վ.Ավետիսյանը մեկ ամիս առաջ կալանավորվեց խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցում օգնելու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեղադրանքով։
Նշենք, որ ազատամարտիկ Վ.Ավետիսյանին նոր մեղադրանք էլ է առաջադրվել: Նույն գործով նա այժմ կասկածվում է նաև խարդախության փորձ կատարելու մեջ։











































