Իսրայելում որոշում են ընդունել մեծացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին և Հոլոքոստը վերապրած անձանց հատկացվող նպաստը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Իսրայելի ֆինանսների նախարար Յաիր Լապիդը նշել է, որ այսուհետ նրանց հատկացվող նպաստը կկազմի երկրի միջին աշխատավարձի 35%-ը՝ նախկին 25%-ի փոխարեն:
Լապիդն ընդգծել է, որ խոսքը մի քայլի մասին է, որն ուղղած է 1930-1940-ական թթ. հրեական ողբերգությունը վերապրած անձանց բարեկեցությունը լավացնելուն:
Մամլո ասուլիսին ներկա կնեսետի պատգամավոր Ռինա Ֆրենկելը նշել է երկու նախարարությունների նախաձեռնության կարևորությունը:
«Մենք ջանք ենք գործադրում, որպեսզի արժանի կյանք ապահովենք մեր վետերանների համար: Մենք շատ բանով ենք նրանց պարտական և իրավունք չունենք մոռանալ այդ մասին»,- ասել է նա:






































