Ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը երեկ իր հոլիվուդյան կինոդեբյուտն է արել Գայ Ռիչիի «Մարդը U.N.C.L.E. -ից» ֆիլմում:Այս մասին հայտնում է The Mirror -ը:
Աղբյուրները հայտնում են, որ նա ծայրաստիճան նյարդային է եղել նոր կարիերայի շեմին: Բեքհեմին նկարահանման հրապարակ է ուղարկցել նրա ավագ որդին՝ 14-ամյա Բրուկլինը:
Չնայած 38-ամյա Բեքհեմը մոտ 20 տարի եղել է տեսախցիկների առջև, սակայն նա պետք է խաղա առաջին անգամ:
Ֆիլմը 1960-ականների ամերիկյան հեռուստասերիալի ռիմեյքն է: Հաջորդ տարի թողարկվելիք ֆիլմում նկարահանվում են նաև Հենրի Քեվիլն ու Հյու Գրանտը:










































