Վրացական բանակում գրանցվել է զանգվածային թունավորման հերթական դեպքը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, Օսիաուրի ռազմաբազայի (Արևելյան Վրաստան) 61 զինծառայող դիմել է բժշկի՝ գանգատվելով ստամոքսի ցավից:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վարում է ռազմական ոստիկանությունը:
Առաջին փուլում քննությունը պարզել է, որ զինծառայողների թունավորման պատճառներից մեկը խոհարարի անփութությունն է, ով հեռացվել է աշխատանքից:
Վերջին տարվա ընթացքում վրացական բանակում գրանցվել է զինվորների զանգվածային թունավորման մի քանի դեպք:












































