ԱՄՆ-ի Սանդիայի ազգային լաբորատորիայի մասնագետները մտածել են անօդաչու թռչող սարքի կոնցեպցիա, որը կարող է թռչել, լողալ, շարժվել ցամաքով և նույնիսկ ցատկել: Նախագծի հեղինակներից մեկի՝ Ջոն Սալթոնի խոսքով՝ այն կարող է զգալիորեն ընդլայնել հատուկ ջոկատների հնարավորությունները, եթե չփոխարինի նրան մարտական հանձնարարություններում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նոր տեխնիկայի գլխավոր արժանիքն առավելագույն ճկունությունն է ամենաբարդ հանձնարարությունների կատարման ժամանակ: Սարքի թևերը կարող են ջրում վերածվել շեղբերի, իսկ ցամաքում կհայտնվեն անիվներ:
Ինժեներներն արդեն փորձարկել են սարքի առանցքային բաղադրիչները, այժմ անհրաժեշտ է միջոցներ ներգրավել նմուշի ստեղծման համար:












































