Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ԱՄՆ-ին ինքնահավաքման, ճիշտ որոշման ընդունման և սիրիացի քրդերի կազմավորումներին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու կոչ է արել։ Նա նշել է, որ Անկարան մտադիր չէ «կեղտոտ առևտրի մեջ մտնել»՝ կապված Աֆրինում իր կողմից անցկացվող գործողության հետ։
Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ճգնաժամում՝ աջակցության պատճառով, որն ԱՄՆ-ը ցուցաբերում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG), որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում։ Վաշինգտոնն իր գործողությունները բացատրում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարով։

«Չի կարելի օգտագործել ահաբեկիչներին՝ նրանց միջոցով մյուսներին հարվածելու համար։ Մեզ համար միևնույնն է, թե դրանք ինչ ահաբեկիչներ են, բայց եթե նրան մեզ սպառնում են, մենք կհարձակվենք նրանց վրա անխնա, ինչպես հիմա՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ»,-ասել է նա։
Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ը նախկինի պես հաշվի չառնի տարածաշրջանում Թուրքիայի շահերը, ապա Անկարան «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները»։







































