Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է քաղաքական գործչի դաշակից, Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն։
«Հենց նոր անծանոթները նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորրանից»,-ասել է Դերեվյանկոն։
Նրա խոսքով՝ դա հատուկ նշանակության ուժերն էին։ Պատգամավորը չգիտի, թե ուր են տարել Սաակաշվիլիին։
Ինչպես հայտարարել է փաստաբան Պավել Բոգոմազովը, Սաակաշվիլիին ձերբակալել է սահմանային ծառայությունը։ Նա նույնպես չի կարողացել հայտնել, թե ուր են տարել Սաակաշվիլիին։
«Առկա են անօրինական արտաքսման նշաններ, քանի որ արտաքսման համար հիմքեր չկան»,-կարծում է քաղաքական գործչի մյուս փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին։
Սաակաշվիլիին մեղադրում են սեպտեմբերի սկզբին լեհ-ուկրաինական սահմանի անօրինական հատման մեջ։









































