Աստղերից շատերը խոստովանում են, որ ամբողջ կյանքում դիետա չեն պահել և նույնիսկ չգիտեն` դա ինչ է: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
«Ես միշտ շարժվում եմ: Ինձ մարզիչ կամ դիետոլոգ պետք չէ, ովքեր կհետևեին, թե ինչ եմ ուտում: Ես չեմ կարող իմ օրը սկսել առանց մեկ բաժակ կաթով շոկոլադի կամ ավարտել առանց մեկ կտոր մուգ շոկոլադի, որը լավ է ազդում իմ մարտական ոգու վրա»,- ասել է Բլեյք Լայվլին:
Քրիստեն Սթյուարթն ասել է, որ ինքը միշտ էլ նիհար է եղել: Դա, կարելի է ասել, ժառանգաբար է փոխանցվել: Ուստի, կազմվածքը պահելու համար նա դիետա պահելու կամ սպորտով զբաղվելու կարիք չունի:
Պամելա Անդերսոնը ևս դիետայից «հեռու է»: «Ես միշտ շարժման մեջ եմ` թե՛ լողափին, թե՛ ջրում, բայց մարմնամարզությամբ ես չեմ զբաղվում: Ես բուսակեր եմ, սակայն մեկ անգամ ևս նշեմ` դիետա չեմ պահում»:
Նրանից հետ չի մնում նաև Սոֆյա Վերգարան. «Իմ բախտը շատ է բերել: Ինձ դուր է գալիս առողջ սնունդը: Ես սիրում եմ ձուկ, բանջարեղեն: Ես սիրում եմ ուտել աղցաններ, սակայն սիրում եմ նաև աղանդերներ: Այդ պատճառով էլ ես աշխատում եմ ուտել ամեն ինչ, սակայն՝ չափավոր»:












































