Նյու Յորքում, Նորաձևության շաբաթի ընթացքում տեղի է ունեցել Ֆիլիպ Փլեյնի ցուցադրությունը, և որպես իր շոուի գլխավոր աստղ դիզայներն ընտրել է 32-ամյա Իրինա Շեյքին։ Պոդիումի վրա նրա հայտնվելը շատ տպավորիչ է եղել. ռուսական սուպերմոդելը, սև, մարմնին քիփ կպաց կոմբինեզոնով, քայլում էր պոդիումի վրա հսկայական ռոբոտի ուղեկցությամբ։

Իրինայի գլխավերևում հսկայական թռչող ափսե էր առկայծում, որ ամրացված էր առաստաղին։ Բրեդլի Կուպերի սիրեցյալը նման էր սուպերհերոսների մասին ֆիլմի աստղի։ Իսկ շոուի եզրափակչում ռոբոտի տեղը նրա կողքին գրավել է Ֆիլիպ Փլեյնը։











































