Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

88-ի շարժում-30. Արծվաշենի անկման առեղծվածը, 12 հերոսների նահատակությունը

Համազգային շարժումը ու դրան հաջորդած պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենահերոսական, լուսավոր էջերից են: Սակայն նույնիսկ հաղթական պատերազմներում լինում են ցավալի կորուստներ, հայրենազրկության ու վշտի պահեր: Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում մի չնաշխարհիկ գյուղ կար` Արծվաշենը: Գյուղը հիմնադրվել է 1854 թվականին՝ Շամշադինից տեղափոխված հայերի կողմից: Խորհրդային տարիներին Արծվաշենում չորս արդյունաբերական ձեռնարկություն է գործել, իսկ դա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հասկանում էին գյուղի ռազմավարական նշանակությունը:

Արծվաշենը մի առանձնահատկությունն ուներ` աջ և ձախ կողմերից շրջափակված էր ադրբեջանական սահմանով: Հայ-ադրբեջանական հակամարտության առաջին օրերից գյուղի վրա կախվեց տեղահանության, գուցե նաև` ժողովրդի բնաջնջման վտանգը:

Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերը սկսվեցին 1989 թ-ին և ձգվեցին շուրջ երեք տարի` մինչև 1992-ի օգոստոսի 8-ը: Այդ օրն ընկավ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում գտնվող Արծվաշեն գյուղը: Գյուղը մինչև հիմա օկուպացված է Ադրբեջանի կողմից: 1992-ի օգոստոսի 4-ից երեք օր շարունակ Արծվաշենի պաշտպանությունն իրականացրել են Վանաձորի 016 մոտոհրաձգային գնդի զինվորները, որոնք այդ օրեին մոտ 4500 մարդու կյանք են փրկել՝ ապահովելով նրանց դուրսբերումը արդեն իսկ օղակի մեջ հայտնվող ու արնաքամ լինող Արծվաշենից: Օգոստոսի 7-ին 016-ի 12 զինվոր մնացին փակված օղակում: Կատաղի մարտը տարբեր զինատեսակներով զինված թշնամու դեմ տևեց մոտ չորս ժամ: 12 քաջեր նահատակվեցին հերոսի մահով` վասն հայրենյաց, արծվաշենցիներին հնարավորություն տալով անվտանգ լքել գյուղը: Նույնիսկ ադրբեջանցի գնդապետը, ով հերոսների դիերը փոխանցել է հայկական կողմին, չի կարողացել թաքցնել իր ակնածանքը:

«Մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին: Նրանք ձեր ազգի պարծանքն են»,-ասել է նա: Արծվաշենի անկումից հետո շահարկումների պակաս չկար: Պատերազմի թեժ օրերին տաքուկ Երևանում հանրահավաքներ անող ընդդիմությունն իշխանությանը մեղադրում էր դավաճանության մեջ, որոշ «հայրենասերներ» անգամ նշում էին գումարի կոնկրետ չափը, ինչի դիմաց Արծվաշենը «վաճառվել» է:

Սակայն բանականությունն այլ բան է հուշում. Արծվաշենը չուներ ընդհանուր սահման Հայաստանի հետ ու հնարավոր չէր անառիկ պահել գյուղը, մանավանդ, որ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը մարդկային և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման անհրաժեշտություն ուներ: Սակայն ամենակարևորն` արծվաշենցիների անվտանգության հարցն էր. ժողովրդի գլխին կախված էր ցեղասպանվելու վտանգը, եթե իշխանությունները խոհեմ չգտնվեին և որոշում չկայացնեին գյուղացիների տեղահանության մասին:

Նույնիսկ Արծվաշենի անկումը նշանավորվեց հերոսականությամբ: 12 քաջեր մարտիրոսվեցին , որպեսզի փրկեն հազարավոր արծվաշենցիների կյանքերը: Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 719, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերում: Մարդիկ դեռ հույս ունեն, որ մի օր վերադառնալու են հարազատ գյուղ, իրենց լքված օջախները….

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում