Tuesday, 16 06 2026
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները

Ռուբեն Գևորգյան. Շանթինը հոգու ցավ էր, հոգու ցավ…

Շանթը՝ 1990թ Մարտին Կոմիտասի այգում միմյանց արյուն խառնած, արյամբ երդվյալ հրամանատարներից մեկն է:Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:

Վերջինս իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Չեմ կարծում, որ ազատագրական զինված պայքարին մասնակից որևէ հայ մարդ երբևիցե կցանկանա լարված արտաքին քաղաքկանության պայմաններում երկրի ներսում տեղիք տա տարբեր տեսակի ընդվզումների՝ դա լինի քաղաքական, սոցիալական, թե մեկ այլ բնույթի:

Բայց կան տղերք, ովքեր ապրելով հայրենիքի և ժողովրդի ցավով, իրենց արյամբ ձեռք բերված անկախ երկրում տիրող կործանարար արտագաղթը անցկացնելով իրենց և իրենց զոհված ընկերների արյան պայքարի միջով, հոգու ցավից ինքնահրկիզմանը հավասարազոր քայլի են դիմում: Նման քայլի գնաց նաև Շանթ Հարությունյանը:

Շանթը՝ 1990թ Մարտին Կոմիտասի այգում միմյանց արյուն խառնած, արյամբ երդվյալ հրամանատարներից մեկն է: Նրանք 13-ն էին: Երդումն էր. «Մինչև վերջ հավատարիմ մնալ ազգին, ժողովրդին, երկրի սահմանների պաշպանությանն ու Արցախյան ազատագրական պայքարին, և երբեք չխառնվել երկրի ներսում տարվող քաղաքականությանը»: Որպեսզի անտեղյակները պատկերացում կազմեն, թե ովքեր են եղել այդ 13 երդվյալները, կասեմ միայն նրանց անունները, որոնք ֆիզիկապես մեզ հետ չեն՝ լուսահոգիներ Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Սամվել Գևորգյան, Միշա Մխեյան (Ոժդ), Արմենակ Արմենակյան, Վահան Զատիկյան փառք իրենց, իսկ ողջ մնացածներիցս՝ կուզեմ հիշատակել Շանթ Հարությունյանի անունը:

Երդվյալներով կազմավորված համակարգիչ խորհրդի դերը երկրի այդ քաոսային և անկառավարելի ժամանակներում, ոչ միայն հայրենիքի սահմանների պաշտպանությունն էր, այլ նաև բազում զինված մեծ ու փոքր ջոկատայիններին ետ պահողը քաղաքական լուրջ ընդհարումներից:

Այսօրվա ներքաղաքական ընդվզումների պատճառը պետք է ման գալ մեկ այլ դաշտում, որտեղ իշխում է քաղաքացու նկատմամբ սոցիալականան անարդարույթունն ու արժանապատվության ոտնահարումը:
Ինչ խոսք, երկրի նախագահը հայրենասիրական դաշտի մարդ է, և երկրի արտաքին քաղաքականությունը տանում է աշխարհաքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակներին համաշունչ:

Բայց իշխանական բուրգը…

Իշխանական բուրգը, որը վարում է երկրի ներքին քաղաքականությունը, պատերազմի դադարից հետո աստիճանաբար սկսեց համալրվել այնպիսի մարդկանցով, ովքեր բոլորովին կապ չունեին պատերազմում հաղթանակած և արյամբ ձեռք բերված մեր անկախ պետականության հետ: Երկրի իշխանավորները պետք է լինեին վերագտնված մարդիկ՝ վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդիկ, ովքեր լավ գիտեին մեր ժողովրդի ցավն ու վիշտը, և արյամբ ձեռք բերված մեր անկախ պետականության արժեքը:

Ահա նման իշխանական դաշտի ձևավորմամբ է, որ մինչ այսօր տարված կադրային ոչ ճիշտ քաղաքականությամբ երկրում դրվեց հիմքը արտագաղթի, սոցիալական դժգոհության և քաղաքացիների արժանապատվության ոտնահարման:

Ես չեմ խրախուսում Շանթի արածը, բայց լինում են պահեր, երբ հոգու ցավից ձեռքդ ես կոտրում երկաթին խփելով: Շանթինը հոգու ցավ էր, հոգու ցավ…..

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում