Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Ալիևի ինքնավստահության հայկական արմատը

Երեկ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարի պատվիրակները միաձայն որոշեցին Իլհամ Ալիևին առաջադրել նախագահի թեկնածու: Ադրբեջանի գործող և վստահաբար հաջորդ նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում մեծ տեղ է հատկացվել հակահայկական հռետորաբանությանը:

Ալիևը Երևանը, Զանգեզուրն անվանել է Ադրբեջանի «պատմական տարածքներ» և, ըստ էության, խոսել է դրանք վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ավելին, այդ խնդիրը Ադրբեջանի նախագահը համարել է իր երկրի ռազմավարական նպատակ և ասել է, որ խրախուսելու է «պատմական հողերի» մասին աշխատությունների, ֆիլմերի միջազգայնացումը: Ադրբեջանի նախագահը, ըստ էության, խոսել է իր ծրագրերը միջազգայնորեն լեգիտիմացնելու մտադրության մասին:

Երևանում օբյեկտիվորեն էմոցիոնալ, սակայն ոչ համարժեք արձագանք տրվեց Իլհամ Ալիևի ելույթին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի պատմական էքսկուրսները որևէ աղերս չունեն քաղաքականության հետ. անհրաժեշտ է դուրս գալ էմոցիոնալ համատեքստից և փորձել հասկանալ Ալիևի խոսքի քաղաքական մոտիվացիան:

Ադրբեջանի գերագույն «սիրամամլիկ»-ը սկսել է իր նախընտրական արշավը` այսպես է արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Իլհամ Ալիևի հայտարարություններին: Ադրբեջանի նախագահի խոսքում, անշուշտ, առկա է նախընտրական բաղադրիչը, սակայն դա չպետք է առիթ հանդիսանա, որպեսզի հայկական պետական մարմինները և փորձագիտական միտքը խուսափեն ավելի սթափ հայացքով վերլուծել երեկվա ելույթը, որի հեռանկարային շեշտադրումներն ակներև են: Իսկ սթափ վերլուծությունը հուշում է, որ Ալիևի ելույթը պարզ նախընտրական բարբաջանք չէ, ոչ էլ` անմիտ ռազմատենչություն. նրա խոսքի հիմքում կա ընդգծված, հաշվարկված համոզմունք, որ, ունենալով ուժեղ բնական աճ և հետևողականություն, թուրքական տարրը կկարողանա երբևէ հետ վերադառնալ Հայաստանի Հանրապետության բուն տարածք, որտեղից այն հետևողականորեն դուրս է մղվել տասնինը և քսաներորդ դարերի ընթացքում։ Մեր իշխանությունները համառորեն անտեսում են այն հանգամանքը, որ Ալիևի ինքնավստահության ակունքը մեր պետության, մեղմ ասած, խայտառակ վիճակն է, տնավեր արտագաղթը: Անորակ ու հանցագործ կառավարման ցանկացած օր սնուցում է Ալիևի ինքնավստահությունն ու ամբարտավանությունը, ցանկացած մարդ, ով հեռանում է Հայաստանից, դրանով ևս մեկ դուռ է բացում թուրքական տարրի առաջ, եթե նույնիսկ դա չի գիտակցում։ Եթե այսպես շարունակենք՝ Ալիևը ոչ միայն Երևանը կվերադարձնի, այլև կմտնի յուրաքանչյուրիս տուն: Ալիևի ելույթի ագրեսիվ տոնայնությունը, ինչքան էլ դա անդուր լինի մեր իշխանության ներկայացուցիչների ականջների համար, ունի պրագմատիկ քաղաքական հիմք: Դա դատարկվող Հայաստանն է` պետության ինստիտուցիոնալ և հեռանկարային ձախողման դրսևորմամբ: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները երեկվանից սուր են ճոճում` այդ ակնհայտ փաստը, իրենց քաղաքականության ակնհայտ ֆիասկոն քողարկելու նպատակով:

Միայն նոր որակի, մրցունակ պետություն ունենալով, հայրենիք վերադառնալով և երկրին տեր կանգնելով` կարելի է փակել մեր հարևանների ախորժակը, սանձել Ալիևի ամբարտավանությունը:

Ալիևի համեմատությունը Հիտլերի հետ, ըստ էության,ոչինչ չի փոխում: Ալիևը ռազմավարական խնդիր է համարում թուրքական տարրի վերադարձը Հայաստան: Ալիևի ինքնավստահության պատճառը մեր պետական ձախորդ ընթացքն է, ազգային օրակարգի և իդեալների բացակայությունը:

Ալիևի ախորժակը հնարավոր է զսպել, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանի` չորս միլիոնանոց Հայաստանի տեսլականը իրապես դառնա պետական ռազմավարություն` PR-ի մակարդակից տեղափոխվելով գործնական հարթություն:

Մեր խնդիրը ոչ թե Ադրբեջանի նախագահի դեմ սուր ճոճելն է, այլ զարգացման ռազմավարություն և ապագայի տեսլական ունենալը: Եթե, իհարկե, ուզում ենք լինել մեր հայրենիքի, տան, օջախի տերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում