Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Աբդուլլահ Գյուլը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ալիևի հետ երկկողմ հանդիպումից հետո:
Գյուլի խոսքերով՝ հանդիպմանը տարածաշրջանային հարցերի հետ միասին քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
«Քննարկվել է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ադրբեջանական գրավյալ հողերի ազատագրման հարցը, որը Ադրբեջանի և Թուրքիայի համար ազգային հարց է»,- նշել է Գյուլը:










































