Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը Bild-ի հետ հարցազրույցում նշել է, որ իր մարզական կարիեայի լավագույն տարիներին Կլիչկո եղբայրներին նոկաուտի կենթարկեր առաջին իսկ ռաունդում:
Թայսոնը նաև նշել է, որ այլևս ռինգ չի վերադառնալու:
«Իմ մարզական կերիերայի լավագույն տարիներին Կլիչկո եղբայրները շանսեր չէին ունենա իմ դեմ մենամարտում: Ես նրանց նոկաուտի կենթարկեի առաջին իսկ ռաունդում:
Ոչ ոք ինձ այնքան գումար չի առաջարկել, որի համար նույնիսկ արժեր մտածել ռինգ վերադառնալու մասին: Կան գործարարներ, որոնք ժամանակ առ ժամանակ գումարներ են առաջարկում, բայց դրանք այնքան քիչ են, որ նույնիսկ ավելորդ է մտածել»,- հայտարարել է Թայսոնը:






































