Հայաստանը գտնվում է երեք ճգնաժամերի ազդեցության տակ: «Համաձայնություն» կենտրոնի և Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ խոսելով «Մաքսային միություն. Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայի շուրջ:
Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է երեք ճգնաժամերի ազդեցության տակ: Ըստ նրա՝ այդ ճգնաժամերն են՝ համաշխարհային ճգնաժամի ազդեցություն, հետխորհրդային ճգնաժամի ազդեցություն և որպես բուն ՀՀ ազգային ճգնաժամի ազդեցություն: «Ցանկացած հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական երևույթ, որը տեղի է ունենում, կարելի է մեկնաբանել այն տեսակետից, թե արդյոք ինչպե՞ս է նա հարաբերվում այդ ճգնաժամներին»,- նշեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Առաջարկում ենք բանախոսի ելույթին ծանոթանալ ավելի մանրամասն տեսանյութում:









































